Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրի մեկնարկային խաղում «Լայպցիգը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»:
Հյուրերի կազմում դուբլ գրանցեց նիդերլանդցի կիսապաշտպան Խավի Սիմոնսը:
«Լայպցիգը» 48 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Վոլֆսբուրգը» 38 միավորով 12-րդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 29-րդ տուր
«Վոլֆսբուրգ» - «Լայպցիգ»` 2-3 (տեսանյութ)
Կիլիան Ֆիշեր, 58, Անդրեաս Սկով-Օլսեն, 75 - Լոիս Օփենդա, 11, Խավի Սիմոնս, 26, 49
Գերմանիայի Բունդեսլիգայի խաղերը հեռարձակվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android):