Գերմանական «Լայպցիգը» նոր պայմանագիր է կնքել թիմի գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը կշարունակեն համագործակցել մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ 46-ամյա գերմանացին 2022 թվականի սեպտեմբերին է գլխավորել «Լայպցիգը» և թիմի հետ նվաճել Գերմանիայի գավաթը: Ավելի վաղ Ռոզեն աշխատել է ավստրիական «Զալցբուրգում», Դորտմունդի «Բորուսիայում» և Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»:


