Logo

«Լայպցիգը» ձեռք է բերել «Աթլետիկոյի» ֆուտբոլիստին

19:07 / 17.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Գերմանական «Լայպցիգը» Մադրիդի «Աթլետիկոյից» ձեռք է բերել Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Արթուր Վերմերենի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

19-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Գործարքի արժեքը կազմել է 20 միլիոն եվրո:

Բելգիացին ընթացիկ մրցաշրջանից առաջ վարձավճարով էր միացել գերմանական թիմին, մինչև այժմ անցկացրել է 22 հանդիպում, կատարել է մեկ ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա