Logo

«Լայպցիգը» չհաղթեց, բայց հավասարվեց «Բորուսիային», «Հոլշտայն Կիլն» ու «Բոխումն» էլ դուրս մնացին Բունդեսլիգայից

19:30 / 10.05.2025• Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի նախավերջին` 33-րդ տուրում «Լայպցիգը» հյուրընկալվելիս 0-0 հաշիվը գրանցեց Բրեմենի «Վերդերի» հետ:

«Ֆրայբուրգն» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց «Հոլշտայն Կիլին», «Հայդենհայմը» Բեռլինում 3-0 հաշվով առավելության հասավ «Ունիոնի» դեմ խաղում, «Մայնց» էլ հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթեց «Բոխումին»:

«Լայպցիգը» և «Մայնցը» 51-ական միավորով հավասարվեցին 5-րդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիային», «Ֆրայբուրգը» 55 միավորով չորրորդն է, «Վերդերը»` 48 միավորով 8-րդը: 

«Բոխումն» ու «Հոլշտայն Կիլը» կորցրին Բունդեսլիգայում տեղը պահելու հնարավորությունը, «Հայդենհայմը» 29 միավորով 16-րդն է և առնվազն ապահովեց տեղն անցումային փլեյ-օֆֆում:

Գերմանիայի Բունդեսլիգա, 33-րդ տուր

«Վերդեր Բրեմեն» - «Լայպցիգ»` 0-0

«Ունիոն Բեռլին» - «Հայդենհայմ»` 0-3 (տեսանյութ)

«Հոլշտայն Կիլ» - «Ֆրայբուրգ»` 1-2 (տեսանյութ)

«Բոխում» - «Մայնց»` 1-4 (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ