Գերմանիայի Բունդեսլիգայի 22-րդ տուրը մեկնարկեց «Աուգսբուրգ» - «Լայպցիգ» խաղով:
Հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով: «Լայպցիգի» ֆուտբոլիստները 14 հարված կատարեցին, չորսը` դիպուկ: Տանտերերի 11 հարվածներից երկուսն էր դիպուկ:
«Լայպցիգը» 37 միավորով մնաց չորրորդ տեղում, «Աուգսբուրգը» 28 միավորով 12-րդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 22-րդ տուր
«Աուգսբուրգ» - «Լայպցիգ»` 0-0