Բունդեսլիգայի 6-րդ տուրի կենտրոնական խաղում «Լայպցիգն» ու «Բավարիան» հաղթողին չպարզեցին:
Առաջին կեսում՝ 6 րոպեում, Մարկո Ռոզեի գլխավորած թիմը Լոյի Օպենդայի և Կաստելո Լուկեբայի հարվածների արդյունքում 2 գոլի առավելություն ստեղծեց: Սակայն ընդմիջումից հետո մյունխենյան գրանդը հավասարեցրեց հաշիվը. Հարի Քեյնը դիպուկ էր 11-մետրանոցից, իսկ 70-րդ րոպեին Լերոյ Սանեն վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 2-2:
«Բավարիան» աղյուսակի առաջատարի դիրքը զիջեց «Բայերին» և 14 միավորով կիսում է 3-րդ տեղը Դորտմունդի «Բորուսիայի» հետ: «Լայպցիգը» 13 միավորով 6-րդն է:
Բունդեսլիգա, 6-րդ տուր
«Լայպցիգ» – «Բավարիա»՝ 2-2 (տեսանյութ)
Լոյի Օպենդա, 20, Կաստելո Լուկեբա, 26 – Հարի Քեյն (11մ), 57, Լերոյ Սանե, 70