Գերմանական «Յան Ռեգենսբուրգի» կիսապաշտպան Ագեմանգ Դիավուզին կյանքից հեռացել է 25 տարեկանում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Գերմանացի ֆուտբոլիստի մահվան պատճառը չի նշվում։ Այս մրցաշրջանում նա 12 հանդիպում էր անցկացրել գերմանական ակումբի կազմում։
Ագեմանգ Դիավուզին «Յան Ռեգենսբուրգի» սան է, և 2023 թվականին էր վերադարձել թիմ։ 2015-2018 թվականներին կիսապաշտպանը եղել է «Լայպցիգի» համակարգում, գլխավոր թիմի կազմում անցկացրել է մի քանի հանդիպում։ Կարիերայի ընթացքում Դիավուզին խաղացել է նաև գերմանական «Վիսբադենում», «Ինգոլշտադտում», «Դինամոյում» (Դրեզդեն), «Ռիդում» ու «Բայրեյթում»։ 2016-ին նա մեկ հանդիպում է անցկացրել Գերմանիայի Մ19 հավաքականում՝ մասնակցելով չեխերի հետ ընկերական խաղին։