«Բավարիայի» ֆուտբոլիստ Կոնրադ Լայմերը «Պաֆոսի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 2-րդ տուրի խաղից առաջ գովաբանել է իր թիմակից Հարի Քեյնին, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Նա անհավանական շատ է աշխատում և անդադար մեծ ջանք է գործադրում՝ հաջողության հասնելու համար: Այդ ամենն իսկապես տպավորչ է: Հարին ոչ միայն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, այլև հրաշալի անձնավորություն:
Նա պետք է պահի այս տեմպը: 104 խաղում 100 գոլ խփելը ցույց է տալիս Քեյնի վճռականությունը և պրոֆեսիոնալիզմը»,- ասել է Կոնրադ Լայմերը:
Չեմպիոնների լիգայի և Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


