Logo

Լաուտարոն կրկնել է Կրեսպոյի ցուցանիշը

12:15 / 15.10.2025Ֆուտբոլ
null

Լաուտարո Մարտինեսն Արգենտինայի հավաքականում գոլերի քանակով հավասարվել է Էռնան Կրեսպոյին:

Արգենտինայի ազգային թիմն ընկերական խաղում 6 անպատասխան գնդակ է ուղարկել Պուերտո Ռիկոյի դարպասը, իսկ «Էլ Տոռոն» դուբլ է գրանցել:

28-ամյա հարձակվողը հավաքականում գոլերի քանակը հասցրել է 35-ի և հավասարվել Կրեսպոյին: Արգենտինայի հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն 114 գոլ խփած Լիոնել Մեսին է: Գաբրիել Բատիստուտան խփել է 55 գոլ, իսկ լավագույն եռյակը 41 գոլով եզրափակում է Սերխիո Ագուերոն:

Լաուտարո Մարտինեսն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում, խփել 8 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ