Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, 5 գոլով ճանաչվելով ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու, կրկնել է տպավորիչ ցուցանիշ:
26-ամյա խաղացողը 1960 թվականից ի վեր արգենտինացի երկրորդ ֆուտբոլիստն է, որը Կոպա Ամերիկայում 5 և ավելի գոլ է խփել: 1991 թվականին 6 գոլի հեղինակ դարձել էր արգենտինացի լեգենդար հարձակվող Գաբրիել Բատիստուտան: Իտալական «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսն իր երկրի ազգային թիմում անցկացրել է 64 հանդիպում և խփել 29 գոլ: Նա նաև հաղթական գոլի հեղինակ էր դարձել Կոլումբիայի հավաքականի դեմ եզրափակիչի խաղում։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը Կոպա Ամերիկայում նվաճել էր 16-րդ գավաթը և տիտղոսներով գերազանցել էր Ուրուգվային: Երրորդ տեղում Բրազիլիայի հավաքականն է, որը մրցաշարում հաղթել է 9 անգամ:


