«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը «Լացիոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրի խաղում (2-0) աչքի է ընկել դարպասի գրավմամբ՝ ակումբում խփած գոլերի քանակը հասցնելով 161-ի։
Արգենտինացի հարձակվողը դարձել է «Ներաձուրիի» պատմության մեջ չորրորդ գլխավոր ռմբարկուն` ցուցանիշը կիսելով Սանդրո Մացոլայի հետ, որը նույնպես 161 գոլ է խփել միլանյան գրանդում։
28-ամյա Մարտինեսն «Ինտերի» պատմության մեջ գլխավոր ռմբարկուների պայքարում զիջում է միայն լեգենդար Ջուզեպե Մեացային (284 գոլ), Ալեսանդրո Ալտոբելիին (204) և Ռոբերտո Բոնինսենյային (171)։
Լաուտարո Մարտինեսը միլանյան գրանդում հանդես է գալիս 2018թ. հուլիսից, 349 խաղում գրանցել է նաև 52 ասիստ։
4️⃣ marcatore interista di sempre 👏
— Inter ⭐⭐ (@Inter) November 9, 2025
Semplicemente Lautaro Martinez 🖤💙😤 pic.twitter.com/1QZUEnmIA9
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


