Logo

Լաուտարոն 72 տարվա վաղեմության ցուցանիշ է կրկնել

10:20 / 17.02.2024Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, «Սալեռնիտանայի» դեմ Ա Սերիայի 25-րդ տուրի խաղում (4-0) գոլով աչքի ընկնելով, տպավորիչ ցուցանիշ է գրանցել:

Արգենտինացի հարձակվողն Ա Սերիայի 2023/24 մրցաշրջանում հատել է 20 գոլի սահմանն ու գլխավոր ռմբարկուն է։ 26-ամյա ֆուտբոլիստը երրորդ մրցաշրջանն անընդմեջ Իտալիայի առաջնությունում խփում է 20 կամ ավելի գոլ։ 2021/22 և 2022/23 մրցաշրջաններում նա մրցակիցների դարպասն ուղարկել է 21 գնդակ:

Opta-ն հայտնում է, որ Լաուտարոն «Ինտերի» պատմության մեջ միայն երրորդ ֆուտբոլիստն է, որին հաջողվել է երեք մրցաշրջան անընդմեջ Ա Սերիայում 20 կամ ավելի գոլ խփել։ «Ինտերի» ֆուտբոլիստներից նախորդ անգամ նման ցուցանիշ գրանցել էին 72 տարի առաջ, երբ հունգարացի Իշտվան Նյերշը 1951/52 մրցաշրջանում դարձավ 23 գոլի հեղինակ։ Նյերշը չորս մրցաշրջան անընդմեջ Ա սերիայում խփել է 20+ գոլ։

Այդ ցուցանիշով լավագույնը Ջուզեպե Մեացան է, որը 1929/30-1933/34 մրցաշրջաններից յուրաքանչյուրում ներքին առաջնությունում մրցակիցների դարպասը գրավել է 20 և ավելի անգամ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ