Logo

Լաուտարո Մարտինեսը ծաղրել է Բրազիլիայի ու Ֆրանսիայի հավաքականներին (տեսանյութ)

14:46 / 25.03.2023Վիդեո
null

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը ծաղրանքով է վերհիշել Բրազիլիայի ու Ֆրանսիայի հավաքականների ելույթն ԱԱ-2022-ում:

Պանամայի հավաքականի դեմ ընկերական խաղից հետո Լաուտարոն վերցրել է խոսափողն ու զվարճացրել մարզադաշտ եկած 83 հազար հանդիսականներին:

«Բրազիլիա, ի՞նչ պատահեց... Աշխարհի հնգակի չեմպիոնը կծկվա՜ծ է»,- ասել է արգենտինացին, որի խոսքը մեջբերում է La Nueva-ն:

Ավելի ուշ Լաուտարոն լռության րոպե է հայտարարել՝ նվիրված Ֆրանսիայի հավաքականին: 

Լաուտարո Մարտինեսի երգը, տեսանյութը՝ TyC Sports-ի

Կատարում կայացած Մունդիալում Արգենտինայի հավաքականը եզրափակիչում հաղթեց ֆրանսիացիներին հետխաղյա 11-մետրանոցներով: Բրազիլիայի հավաքականը պայքարից դուրս էր մնացել՝ քառորդ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվելով խորվաթներին:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Արգենտինայի հավաքականն աշխարհի եռակի չեմպիոն դառնալուց հետո առաջին անգամ հանդիպում անցկացրեց՝ ընկերական խաղում (2-0) մրցելով Պանամայի թիմի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ