Իտալական «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը համաձայնության է եկել ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հայտնում է Sky Sport-ը:
Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականը, իսկ 26-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 9 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Լաուտարո Մարտինեսն ավարտված մրցաշրջանում միլանյան գրանդի կազմում անցկացրել է 33 հանդիպում և դարձել է 24 գոլի հեղինակ: Աշխարհի չեմպիոնն առաջին անգամ դարձել էր Ա սերիայի լավագույն ռմբարկու և ճանաչվել է առաջնության լավագույն ֆուտբոլիստ: