Logo

Լաուտարո Մարտինեսը գերազանցել է Սանդրո Մացոլայի պատմական ռեկորդը

23:57 / 05.03.2025Ֆուտբոլ
null

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը «Ֆեյենորդի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում գրավել է մրցակցի դարպասն ու դարձել մրցաշարում ակումբի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն, հայտնում է Opta-ն։

Արգենտինացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում խփել է 18-րդ գոլը և գերազանցել «Ներաձուրիի» լեգենդ Սանդրո Մացոլայի ցուցանիշը։ Վերջինը մրցաշարում աչքի է ընկել 17 անգամ։

Միլանյան գրանդը «Ֆեյենորդի» դեմ առաջին խաղում հաղթել է 2-0 հաշվով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ