Logo

Լաուտարո Մարտինեսը ցանկանում է մնալ «Ինտերում»

19:37 / 27.12.2022• ՍՊՈՐՏ
null

Աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը ցանկանում է ելույթները շարունակել Միլանի «Ինտերում»:

La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ 25-ամյա ֆուտբոլիստն իտալական ակումբում մնալու ցանկության մասին հայտնել է «Ինտերի» ղեկավարությանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իտալիայի փոխչեմպիոնը մտադիր է 2023 թվականի ամռանը վաճառել արգենտինացու տրանսֆերային իրավունքը:

Հիշեցնենք, որ Լաուտարո Մարտինեսը 2018 թվականի հուլիսից է խաղում «Ինտերում», որի կազմում մասնակցել է 202 հանդիպման, դարձել 82 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ