Միլանի «Ինտերի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարիերայում առաջին անգամ ճանաչվել է Իտալիայի Ա Սերիայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Ա Սերիայի պաշտոնական կայքը:
26-ամյա ֆուտբոլիստը առաջ է անցել «Յուվենտուսի» պաշտպան Գլեյսոն Բրեմերից, «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիայից, «Բոլոնիայի» հարձակվող Ռիկարդո Օրսոլինիից, «Միլանի» հարձակվող Քրիստիան Պուլիշիչից և «Ֆրոզինոնեի» կիսապաշտպան Մատիաս Սուլեից:
Իտալիայի առաջնության 11 խաղում Լաուտարոն խփել է 12 գոլ և գլխավորում է ռմբարկուների ցուցակը: