Logo

Լաուտարո Մարտինեսի գոլային պահը 95-րդ րոպեին (տեսանյութ)

02:19 / 14.02.2023Վիդեո
null

Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը հիանալի գոլային պահ բաց թողեց «Սամպդորիայի» դեմ Իտալիայի առաջնության 22-րդ տուրի արտագնա խաղի վերջին վայրկյաններին:

Ավելացված 5-րդ րոպեին աշխարհի նորընծա չեմպիոնը, մրցակցի տուգանային հրապարակում ստանալով իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյի փոխանցումը, հապաղեց և չկարողացավ հարվածել գնդակին՝ բաց թողնելով միլանյան գրանդին հաղթանակ պարգևելու հիանալի հնարավորությունը:

Հիշեցնենք, որ հանդիպումը գոլազուրկ ավարտ ունեցավ: Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 90-րդ րոպեին։ 

Ընթացիկ մրցաշրջանում Լաուտարո Մարտինեսն «Ինտերի» կազմում անցկացրած 32 խաղում խփել է 15 գոլ ու կատարել 7 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ