Logo

Լաուտարոյի պատմական ցուցանիշն ու գոլի տեսանյութը

00:20 / 09.04.2025Ֆուտբոլ
null

Լաուտարո Մարտինեսը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում գրավել է «Բավարիայի» դարպասն ու դարձել մրցաշարում «Ինտերի» պատմության մեջ գլխավոր ռմբարկու, հայտնում է Mister Chip-ը։

Արգենտինացի ֆուտբոլիստն ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում խփել է արդեն 19 գոլ ու շրջանցել «Ներաձուրիի» նախկին հարձակվող Ադրիանոյին։

Մարտինեսը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 7 գոլով է աչքի ընկել։ Մեկ մրցաշրջանում նրանից շատ գոլ խփել են միայն Սամուել Էտո'Օ-ն (2010/11, 8) և Էռնան Կրեսպոն (2002/03, 9)։

«Բավարիա» - «Ինտեր» հանդիպումը հեռարձակվում է Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid

Լաուտարո Մարտինեսի գոլը`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ