Աշխարհի երկրորդ ռակետ, Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևը Բեռլինում ընթացող Laver Cup-ում մրցել է ամերիկացի Թեյլոր Ֆրիցի դեմ և պարտվել 4-6, 5-7 հաշվով:
Աշխարհի 7-րդ ռակետը հաղթել է 1 ժամ 57 րոպեում: Այս հաղթանակի շնորհիվ աշխարհի թիմը 6-4 հաշվով առջևում է Եվրոպայի թիմի հետ դիմակայությունում:
Սեպտեմբերի 22-ին ռուս Դանիիլ Մեդվեդևը կհանդիպի ամերիկացի Բեն Շելթոնին, Զվերևը` ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆրենսիս Տիաֆոյին, իսկ աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը` Ֆրիցին: