«Լոս Անջելես Լեյքերսի» ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը որդու՝ Բրոնի Ջեյմսի հետ առաջին անգամ խաղահրապարակ դուրս գալուց հետո պատմել է տպավորությունների մասին։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության լավագույն ռմբարկուն ու «Լեյքերսի» նորեկ Բրոնի Ջեյմսը մասնակցել են «Ֆինիքսի» դեմ նախամրցաշրջանային փուլի խաղին (114-118)։
«Դա շատ բան է ինձ համար նշանակում որպես հայր։ Իմ կյանքում դա չկար։ Սակայն ինքս կարող եմ լինել երեխաներիս կյանքում ու ազդեցություն ունենալ որդուս վրա, վերապրել նրա հետ որոշ պահեր։ Եվ, վերջապես, միասին աշխատել։ Ըստ իս՝ դա լավագույն բաներից է, ինչի մասին կարող է երազել հայրը»,- 39-ամյա բասկետբոլիստի խոսքը մեջբերում է ESPN-ը։
«Ֆինիքսի» դեմ խաղում Բրոնի Ջեյմսը խաղահրապարակում անցկացրել է 13 րոպե 25 վայրկյան, վաստակել 1 միավոր ու գրանցել 2 ռեբաունդ։