GiveMeSport կայքը հրապարակել է բոլոր ժամանակների լավագույն տեխնիկա ունեցող խաղացողների անվանացանկը: Հաշվի են առնվել ֆուտբոլիստների խաղամակարդակի, կայունության, ինչպես նաև երկրպագուների համակրանքի գործոնները:
Կայքի վարկածով այդ հաշվարկում լավագույնը Բրազիլիայի հավաքականի ու «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն է, որին հետևում է իր հայրենակից Ռոնալդոն, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Լիոնել Մեսին:
Լավագույն տասնյակը.
1. Ռոնալդինյո
2. Ռոնալդո
3. Լիոնել Մեսի
4. Յոհան Կրույֆ
5. Դիեգո Մարադոնա
6. Զինեդին Զիդան
7. Թիերի Անրի
8. Նեյմար
9. Ռիկարդու Կուարեժմա
10. Կրիշտիանու Ռոնալդու


