Logo

«Լավագույն ճանապարհը». Ինչ է Շվյոնտեկը սովորել Նադալից

14:23 / 28.05.2024Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը հայտարարել է, թե ինչ է սովորել ռաֆայել Նադալից: Լեհ թենիսիստուհին ներկա է եղել Ռոլան Գարոսի առաջին շրջանում իսպանացու պարտված խաղին:

«Նադալն արդեն ինձ սովորեցրել է, որ լավագույն ճանապարհը մինչև վերջ պայքարելն ու չհանձնվելն է: Այդ մոտեցումն ավելացնում է ձեր հաղթանակի շանսը: Իմաստ չկա ամբողջ ուժերդ ներդնել, լավ խաղալ, բայց վերջում հանձնվել:

Ռաֆային կարիերայի ընթացքում հաջողվել է մի քանի անհավանական իրավիճակներում փոխել պարտված թվացող խաղի սցենարը: Դա ինձ ոգեշնչել է: Նա նաև մնացել է համեստ ու լավ մարդ»,-  Շվյոնտեկի խոսքն է մեջբերում Punto de Break-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ