Logo

Fastex ՀՊԼ. Ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:16 / 12.10.2022Հայկական ֆուտբոլ
null

Հայտնի են Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը:

Սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Կարեն Մելքոնյանը, որն անցկացրած 4 խաղերում կատարել էր 1 գոլային փոխանցում:

Ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև «Ուրարտուի» հարձակվող Մաքսիմ Մայրովիչը (4 խաղ, 3 գոլ), «Արարատ-Արմենիայի» ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովը (4 խաղ, 4 «չոր» հանդիպում), «Փյունիկի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն (2 խաղ, 1 գոլ, 1 գոլային փոխանցում) և «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը (3 խաղ, 1 գոլ, 1 ասիստ):

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Ուրարտուն» գլխավորող ռուս մասնագետ Դմիտրի Գունկոն: «Ուրարտուն» սեպտեմբերին անցկացրած 4 խաղերից 3-ում հաղթել էր և գրանցել 1 ոչ-ոքի:

Ամսվա լավագույնի մարզչի կոչմանը հավակնում էին նաև Եղիշե Մելիքյանը («Փյունիկ», 3 խաղ, 6 միավոր) և Վարդան Բիչախչյանը («Արարատ-Արմենիա», 4 խաղ, 12 միավոր):

Հիշեցնենք, որ «Ուրարտուն» անցկացրած 10 խաղերից հետո 22 միավորով Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատարն է:

Ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը որոշվել են փորձագետների և երկրպագուների քվեարկությամբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ