Logo

«Լավագույն հուշերը կապված են հավաքականի հետ». Վարազդատ Հարոյանի հարցազրույցը

22:05 / 03.06.2024Ֆուտբոլ
null

Չինական «Ցինդաո Վեսթ Քոսթի» պաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը ծավալուն հարցազրույց է տվել ՀՖՖ մամուլի ծառայությանը:

Ֆուտբոլային առաջին քայլերի մասին

«Առաջին քայլերս կատարել եմ «Նաիրի» ֆուտբոլային դպրոցում, հետո տեղափոխվել եմ «Փյունիկ», անցել եմ տարբեր տարիքային թիմերով: 17 տարեկանում հրավիրվել են «Փյունիկի» գլխավոր թիմ, այնտեղ խաղացել են մինչև 24 տարեկանը»:

Ազգային հավաքականի կազմում նորամուտի խաղում ստացած կարմիր քարտի մասին (Լիտվա - Հայաստան՝ 3-0) 

«18 տարեկան էի այդ հանդիպման ժամանակ, սահանկման գնալիս գիտեի, որ կարմիր քարտ եմ ստանալու: Երևի երիտասարդությունն ու տաքարյունությունը պատճառ հանդիսացան, որ նման կոպիտ խախտում թույլ տվեցի և հեռացվեցի խաղադաշտից»:

Հավաքականում անցկացրած առաջին պաշտոնական խաղի մասին

«Դանիացի դեմ մրցավեճում առաջին անգամ հայտնվեցի մեկնարկային կազմում: Գիտեի՝ սա իմ մեծ շանսն է: Տղաներն այդ խաղում կարողացան հենց մեկնարկից մրցակցի հարցերը լուծել: Ես էլ լավ խաղ ցուցադրեցի, հաղթանակի հասանք 4-0 հաշվով»:

Ավագի թևկապը կրելու մասին

«Ավագի թևկապը կրելը մեծ պատասխանատվություն է: Այդ պատասխանատվությունը անմիջապես զգում ես հանդերձարանում և խաղադաշտում: Արդեն հավաքականին ես տրամադրում խաղին, ոչ թե միայն ինքդ քեզ:

Հպարտություն է քո երկիրը ներկայացնելը: Շատ թիմերում եմ խաղացել, բայց իմ լավագույն հուշերը կապված են ազգային հավաքականի հետ»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը 2011 թվականի օգոստոսից է խաղում Հայաստանի ազգային հավաքականում: Մինչև այժմ մասնակցել է 81 հանդիպման, խփել երեք գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա