Logo

«Լավ կլինի, որ նա իր գործով զբաղվի». Անչելոտին՝ Լա լիգայի նախագահի մասին

18:44 / 28.03.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի հայտարարությանը:

««Ռեալի» հանդեպ նրա հակակրանքն ինձ չի զարմացնում, բայց մարզիչների նկատմամբ նման վերաբերմունքը նորություն էր:

Լավ կլինի, որ նա կենտրոնանա իր գործերի վրա, որովհետև նա չի հարգում ոչ «Ռեալին», ոչ էլ մարզիչներին»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է As-ը:

Ավելի վաղ Խավիեր Տեբասը կարծես անուղղակիորեն քննադատել էր Անչելոտիին՝ ասելով. «Կորոնավիրուսից հետո 5 փոխարինում կատարելու հնարավորություն կա, բայց 85-րդ րոպեին երեք փոխարինում ես կատարում, իսկ հետո՝ բողոքում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ