Logo

Լատվիայի դեմ արտագնա խաղում Հայաստանի երկրպագուների համար նախատեսված է 900 տոմս

12:24 / 26.09.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուներին 900 տոմս է հատկացվել՝ հոկտեմբերի 12-ին Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի խմբային փուլի 7-րդ տուրի Լատվիա - Հայաստան խաղին ներկա լինելու համար, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հայ երկրպագուների համար նախատեսված են T, U, V սեկցիաները (քարտեզ): 

Տոմսերի արժեքը 10 եվրո է (ձեռք բերել տոմս):

Հիշեցնենք՝ 5 խաղից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով D խմբի երրորդ տեղում է: Առաջատարը 10 միավորով Խորվաթիայի հավաքականն է, թուրքերը, որոնք նույնպես վաստակել են 10 միավոր, երկրորդն են: Ուելսի հավաքականը 7 միավորով չորրորդն է: Լատվիայի թիմն առանց միավորի եզրափակում է խումբը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա