Ռիգայի ֆուտբոլի դպրոցի թիմը վթարի է ենթարկվել ընկերական խաղից հետո։ Պատահարի հետևանքով մի քանի խաղացողներ ստացել են մարմնական վնասվածքներ՝ հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ թիմի ավտոբուսը վթարի է ենթարկվել Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացած ստուգողական հանդիպումից հետո։ Դեպքը տեղի է ունեցել Ռիգա տանող մայրուղու մոտավորապես 40-րդ կիլոմետրին։ Ավտոբուսը մեկ այլ մեքենայի է բախվել ճանապարհի հանդիպակաց հատվածում։ Թեպետ նրանց արագությունը մեծ չի եղել, բայց բախումից հետո ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում։
Ակումբի երկու խաղացողի և մեկ աշխատակցի առաջին բուժօգնություն է ցուցաբերվել հենց տեղում։ Ավելի ուշ նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Ֆուտբոլիստներից մեկին քթի վիրահատություն է սպասվում։ Մյուսների ստացած վնասվածքները լուրջ չեն: