Լատվիացի հանրահայտ բասկետբոլիստ, ռուսական շոու բիզնեսի աստղ Աննա Սեդակովայի նախկին ամուսին Յանիս Տիմային մահացած են գտել Մոսկվայի հյուրանոցներից մեկում, հայտնում է 112 տելեգրամ ալիքը:
32-ամյա մարզիկի կողքին գտել են հեռախոսը, որի էկրանին գրված է եղել. «զանգեք Աննային» հաղորդագրությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 41-ամյա Սեդակովան և Տիման դատարանի որոշմամբ բաժանվել էին օրեր առաջ: Բաժանությունից հետո աստղային բասկետբոլիստը փորձել էր վերադարձնել կնոջը և սպառնացել էր ինքնասպանություն գործել, եթե չկարողանա համոզել փոփ աստղին:
Մահվան օրը Տիման սոցցանցերում շնորհավորել էր Սեդակովայի ծննդյան տարեդարձը, իսկ մի քանի ժամ անց հյուրանոցի աշխատակցուհին գտել էր նրա մարմինը:
Հիշեցնենք, որ Աննա Սեդակովայի առաջին ամուսինը Կիևի «Դինամոյի» նախկին ավագ Վալենտին Բելկևիչն էր: Զույգն ամուսնացել էր 2004-ին, իսկ 2 տարի անց բաժանվել էր: Աստղային ֆուտբոլիստը մահացել էր 2014-ին: