Լատվիա - Հայաստան Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրի հանդիպումը կսպասարկեն բուլղարացի մրցավարներ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Գեորգի Կաբակովը, նրան եզրերում կօգնեն Մարտին Մարգարիտովը և Դիյան Վալկովը: Չորրորդ պաշտոնյան Նիկոլա Պոպովն է: VAR համակարգի պատասխանատուներն են Դրագոմիր Դրագանովը և Վասիմիր Էլ-Հաթիբը:
Հիշեցնենք, որ Լատվիա - Հայաստան խաղը կկայանա նոյեմբերի 17-ին, կմեկնարկի ժամը 18։00-ին ու կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում։