Logo

Լատինաամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը՝ Երևանում

18:20 / 08.11.2023Այլ մարզաձևեր
null

Երևանում նոյեմբերի 12-ին կկայանա լատինաամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի կողմից անցկացվող մրցաշարին կմասնակցեն 33 երկրի 60 պարային զույգեր, Հայաստանը կներկայացնի 2 զույգ:

Միաժամանակ կանցկացվի նաև ակրոբատիկ ռոքնռոլի աշխարհի գավաթի խաղարկությունը, որում ելույթ կունենան 7 երկրի 24 զույգեր: Մասնակիցները կմրցեն 3 անվանակարգում, Հայաստանը կունենա ներկայացուցիչներ բոլորում։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներն ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել լատինաամերիկյան պարերի աշխարհի ու Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնություններում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա