Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Արամ Հակոբյանը մասնակցել է Late Titled Tuesday առցանց մրցաշարին և զբաղեցրել երկրորդ տեղը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Հակոբյանը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր: Մրցաշարում հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան, որը վաստակել է 9,5 միավոր: