Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն Լաշա Տալախաձեն սոցցանցերում լուսանկար է հրապարակել ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանի հետ։
«2024 թ. աշխարհի չեմպիոնը»,- լուսանկարին կից գրել է վրացի լեգենդար ծանրորդը։
Հիշեցնենք, որ 25-ամյա Լալայանը վերջերս Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայացած աշխարհի առաջնությունում առաջին անգամ դարձել է չեմպիոն։ Նա նաև օլիմպիական փոխչեմպիոն է, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների կրկնակի արծաթե մեդալակիր, բրոնզե մեդալակիր։
Տալախաձեն Փարիզի Օլիմպիական խաղերից հետո ավարտել է կարիերան և պատգամավորական մանդատ ստացել Վրաստանի խորհրդարանում։