Logo

Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը

12:39 / 12.11.2024Ծանրամարտ
null

Եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Լաշա Տալախաձեն չի մասնակցի ծանրամարտի աշխարհի առաջնությանը, հաղորդում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) մամուլի ծառայությունը:

Փարիզի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելուց հետո 31-ամյա վրացի ծանրորդը գրեթե չի մարզվել ու կենտրոնացել է քաղաքականության վրա։ Նա «Վրացական երազանք» կասակցության կազմում կդառնա Ազգային ժողովի պատգամավոր։

2015 թվականից հետո առաջին անգամ Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը։

Հիշեցնենք, որ ծանրամարտի ԱԱ-ն կայանալու է դեկտեմբերի 6-15-ին Բահրեյնում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա