Logo

«Լաս Պալմասը» վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց «Աթլետիկոյից»

00:55 / 20.04.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 32-րդ տուրում «Լաս Պալմասն» ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին» և խաղի վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց 1-0 հաշվով:

90+3-ին Յան Օբլակի դարպասը գրավեց իսպանացի կիսապաշտպան Խավիեր Մունյոսը:

Դիեգո Սիմեոնեի թիմը 63 միավորով երրորդն է, առաջատար կատալոնական «Բարսելոնայից» հետ է 10 միավորով: «Լաս Պալմասը» 32 միավորով բարձրացավ 17-րդ տեղ` դուրս գալով վտանգավոր գոտուց:

Իսպանիայի Լա լիգա, 32-րդ տուր

«Լաս Պալմաս» - «Աթլետիկո Մադրիդ»` 1-0 (տեսանյութ)

Խավիեր Մունյոս, 90+3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ