Logo

Լապորտայի խորհրդական. «Ֆլիկը զիջում է Գվարդիոլային»

18:14 / 20.11.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի խորհրդական Էնրիկ Մասիպը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը տակտիկապես զիջում է անգլիական «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Պեպ Գվարդիոլային:

«Մարզիչների երկու տեսակ կա: Պեպ Գվարդիոլան, որն իսկական մարզչի տիպիկ օրինակ է ու առաջնորդի որակներ ունի, և կա այլ տիպ, որն ավելի շատ մենեջերի է նման: Մենեջերներն օժտված չեն տակտիկական ճկունությամբ: Այդպիսի մասնագետներ են Կառլո Անչելոտին, Վիսենտե Դել Բոսկեն և Հանսի Ֆլիկը»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է El Chiringuito-ն:

Հիշեցնենք, որ 59-ամյա Ֆլիկը մայիսին է գլխավորել «Բարսելոնան»: Իսպանական գրանդը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 13 խաղից հետո վաստակել է 33 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ