Logo

Լապորտան որոշել է պաշտոնանկ անել Չավիին

12:45 / 17.05.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան դիտարկում է թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի պաշտոնանկությունը, հայտնում է Mundo Deportivo-ն:

61-ամյա ֆունկցիոները հիասթափված է իսպանացի մասնագետի հայտարարությունից հետո:

«Ալմերիայի» հետ Լա լիգայի 36-րդ տուրի խաղից հետո Չավին հայտարարել էր, որ հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնային» բարդ է լինելու մրցակցելը, որովհետև ակումբի ֆինանսական վիճակը թույլ չի տալիս ուժեղացնել թիմը և վերականգնել երբեմնի փառքը:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Չավին պաշտոնապես հաստատել էր, որ փոխել է իր որոշումը և ընթացիկ մրցաշրջանի վերջում չի հեռանա կատալոնական ակումբից։ 44-ամյա մարզիչը 2021 թվականի նոյեմբերից է գլխավորում կատալոնական ակումբը։ «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպանի գլխավորությամբ թիմը 2023-ին դարձել էր Իսպանիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա