
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի կիսապաշտպաններ Պեդրիի ու Անսու Ֆատիի հետ նոր պայմանագրեր կնքելու շուրջ տարվող բանակցությունների մասին։
«Պեդրիի ու Անսու Ֆատիի պայմանագրերի երկարաձգման հարցով բանակցությունները հաջող են ընթանում։ Մենք հույս ունենք լավ լուրերով կիսվել հաջորդ շաբաթվա ընթացքում»,- կատալոնական նախագահի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Երկու ֆուտբոլիստների գործող պայմանագրերն էլ նախատեսված են մինչև 2022 թվականի հունիսը։