Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նշել է այն պայմանները, որոնց դեպքում ակումբը կերկարաձգի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու պայմանագիրը:
«Մենք կերկարաձգենք Լևանդովսկու հետ պայմանագիրը, երբ նա մասնակցի հանդիպումների 50 տոկոսին: Այդ կետն առկա է նրա պայմանագրում»,- 62-ամյա ֆուտբոլային ֆունկցիոների խոսքը մեջբերում է հանրահայտ լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել է 12 գոլի և 2 ասիստի հեղինակ: