«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Նեգրեյրայի գործի մասին:
«Բարսայի պատմությունն աղտոտված չէ: Չենք կարող թույլ տալ, որ այդ արշավը վարկաբեկի ակումբի անունը: Որքան էլ զրպարտեք ու փնտրեք, ոչինչ չեք գտնի, քանի որ մենք չենք արել այն, ինչի մեջ մեղադրվում ենք:
Դատավարության ընթացքում մեր ասածներն ապացուցում ենք փաստերով»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կատալոնական գրանդը մեղավոր էր ճանաչվել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական հանձնաժողովի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային կաշառելու համար: