Logo

Լապորտան կփորձի Չավիին համոզել ևս մեկ մրցաշրջան մնալ «Բարսելոնայում»

23:05 / 19.03.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մտադիր է թիմի գլխավոր մարզիչ Չավիին համոզել ևս մեկ մրցաշրջան մնալ ակումբում։

Diaro Sport-ը հայտնում է, որ Լապորտան իսպանացի մասնագետի հետ այդ թեմայով կզրուցի այն դեպքում, եթե «Բլաուգրանան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում հաղթարահի Փարիզի ՊՍԺ-ի արգելքը։

Կատալոնական ակումբը Չավիին փոխարինելու աշխատանքներն այժմ դադարեցրել է։ «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն 44-ամյա մարզիչին փոխարինելու 3-4 թեկնածու էր ներկայացրել Լապորտային, սակայն նրանցից որևէ մեկի հետ այդպես էլ բանակցություններ չեն սկսվել։

«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր էր նոր գլխավոր մարզչի հարցը լուծել մինչև մարտի վերջ, սակայն այժմ ակումբում ավելի համբերատար դիրքորոշում ունեն։

Հիշեցնենք, որ Չավին որոշել է 2023/24 մրցաշրջանի ավարտին հեռանալ «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ