Logo

Լապորտան խոսել է Գավիի վնասվածքի մասին ու անդրադարձել հնարավոր տրանսֆերներին

22:15 / 23.11.2023Ֆուտբոլ
Ժոան Լապորտա-2023

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է թիմի կիսապաշտպան Գավիի վնասվածքին։ 19-ամյա իսպանացին ստացել է ծնկի խաչաձև կապանների ու մենիսկի վնասվածք։

«Սարսափելի վնասվածք է։ Շատ էական է, որ Գավին ապաքինվի ինչպես հարկն է։ Նա մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է ապագայում։ Ակումբը նրա կողքին է։

Ես վստահում եմ սպորտային տնօրեն Դեկուին։ Կարծում եմ՝ «Բարսելոնան» շատ մրցակցային կազմ ունի։ Չավին բավականաչափ ռեսուրս ունի մրցաշրջանը հաջող շարունակելու համար»,- Լապորտայի խոսքն է մեջբերում Marca-ն։ 

Գավին վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ