Logo

Լապորտան գոհ է Չավիի աշխատանքից

23:47 / 28.03.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից հետո վերջնական որոշում կկայացնի թիմի գլխավոր մարզիչ Չավիի ապագայի վերաբերյալ, հայտնում է Diario Sport-ը։

Լապորտան կողմ է իսպանացի մասնագետի հետ գործակցությունը շարունակելուն: Հաղորդվում է, որ ակումբի նախագահը հիմնականում դրական է համարում Իսպանիայի գործող չեմպիոնի արդյունքներն ընթացիկ մրցաշրջանում:

Նշվում է նաև, որ իսպանացի ֆունկցիոները հրահանգել է դեռևս չբանակցել այլ մասնագետների հետ: Ավելի վաղ Չավին հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնից:

Հիշեցնենք, որ կատալոնական գրանդը գլխավոր եվրագավաթի քառորդ եզրափակիչում երկխաղյա դիմակայություն կանցկացնի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ, առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 10-ին Փարիզում:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում էլ «Բարսելոնան» 29 խաղից հետո 64 միավորով երկրորդն է, 8 միավոր է զիջում առաջատար Մադրիդի «Ռեալին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ