Logo

Լապորտան դեմ է, որ «Բարսելոնայի» երիտասարդ հարձակվողը հեռանա ակումբից

21:47 / 07.07.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան դեմ է, որ 19-ամյա հարձակվող Վիտոր Ռոկեն հեռանա կատալոնական ակումբից։

Football Espana-ն գրում է, որ չնայած բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ, Լապորտան արգելափակել է նրա հավանական տրանսֆերը։

«Բլաուգրանայի» նախագահը ցանկանում է, որ ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խաղադաշտում շանս տա երիտասարդ ֆուտբոլիստին։ Բրազիլացի հարձակվողը մտադիր է մնալ ակումբում ու շահել գերմանացի մարզչի վստահությունը։

Ռոկեն կատալոնական ակումբ է տեղափոխվել 2024 թ. հունվարին և 16 խաղում խփել է 2 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ