
տուր
01 Հունվար 1970 - 13:12
- 
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան, որը իր թեկնածություն է դրել առաջիկա ընտրություններում, մտադիր է ակումբի ակադեմիայում օգտագործել «Լիվերպուլի» հայտնի կարգախոսը ՝ «You’ll Never Walk Alone»-ը:
«Լա Մասիան» ֆուտբոլիստներին ուղեկից կլինի You’ll Never Walk Alone («Դու երբեք միայնակ չես քայլի»-խմբ) կարգախոսով:
Մենք ուզում ենք, որ «Լա Մասիան» դառնա մեծ հաջողություններ և մարզական վարպետության կենտրոն, բայց նաև անձնական զարգացման կենտրոն, որտեղ մարզիկների նկատմամբ մոտեցումը ստանդարտ չէ, այլ՝ անհատական:
Դա անելու ենք հատուկ ուշադրություն դարձնելով այն արժեքներին, որոնք հիմք են հանդիսանում ուժեղ անհատականությունների համար, որոնցով կարող ենք հպարտանալ: Մեզ պետք են մարզիկներ, ովքեր սիրում են «Բարսան»,-ասվում է Լապորտայի նախընտրական մանիֆեստում:
You’ll Never Walk Alone դասական երգը գրել են ամերիկացի կոմպոզիտորներ Ռիչարդ Ռոջերսը և Օսկար Համերշտեյն II 1945-ին «Կարուսել» մյուզիքլի համար: Ֆուտբոլում այն հայտնի է որպես Լիվերպուլի հիմն, որը երգում են երկրպագուները տնային խաղերից առաջ:

