Logo

Լապորտան՝ «Բարսելոնայի» տրանսֆերային ծրագրերի մասին

20:05 / 08.03.2023Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է կատալոնական ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին:

«Մենք գերազանցել ենք աշխատավարձի շեմը, սա շատ է բարդացնում իրավիճակը: Ամեն դեպքում, «Բարսելոնան» պետք է անպայման ձեռք բերի վինգերի, կենտրոնական պաշտպանի և հարձակվողի: Բայց ինչ-որ մեկը ստիպված կլինի հեռանալ:

Մենք ունենք ակադեմիա, որի խաղացողները ելույթ են ունենալու առաջին թիմում։ Չավին պետք է գլխավոր թիմ բերի երիտասարդների: Մեր ֆինանսական հնարավորություններն անսահմանափակ չեն։ Պետք է զգույշ լինենք»,- Ժոան Լապորտայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 24 խաղից հետո 62 միավորով Լա լիգայի առաջատարն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա