Logo

Լապորտան՝ «Բարսելոնայի» արդյունքների մասին. «Սա առաջին տարին է առանց Մեսիի»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 14.12.2021Լուրեր
JOAN LAPORTA - Լապորտան՝ «Բարսելոնայի» արդյունքների մասին. «Սա առաջին տարին է առանց Մեսիի»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի անհաջող ելույթներից։

«Ամեն դեպքում պետք չէ մոռանալ, որ սա առաջին տարին է առանց Մեսիի։ Մենք բաժանվեցինք աշխարհի լավագույն ֆուտբոլիստից. հեշտ չէ։

Հենց այդ պատճառով էլ մեր ընտրությունը կանգ առավ Չավիի վրա, որը «Բարսելոնայի» մթնոլորտի ու ոճի խորհրդանիշներից է։ Սա նշանակում է նաև, որ Չավին վստահում է ակումբի սաներին, քանի որ նա նույնպես դուրս է եկել մեր ակադեմիայից ու հասել մինչև առաջին թիմ՝ դառնալով մեծագույն չեմպիոն։ Որպես մարզիչ՝ նրան հայտնի են «Բարսայի» ոճն ու փիլիսոփայությունը։

Հեշտ աշխատանք չէ, քանի որ մենք բոլորս էլ գիտենք, որ ֆուտբոլը ժամանակ չի տալիս: Մենք համակերպվում ենք։ Կարճաժամկետ ծրագրում մենք պետք է մեր հույսը դնենք երիտասարդների ու փորձառու ֆուտբոլիստների վրա։ Նրանք բոլորը լավ խաղամակարդակ ունեն. «Բարսայի» պես ակումբում կարողանում են հաղթահարել ճնշումը»,- ասել է Լապորտան։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա