«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է այն հարցին, թե արդյոք կատալոնական ակումբը դեռևս պահպանում է շանսերը արգենտինացու հետ պայմանագիր կնքելու համար։
«Ես խոսել եմ Խորխե Մեսիի ու Լեոյի հետ վերջին մի քանի ժամվա ընթացքում։ Ոչ մի շանս չկա, որ մենք շարունակենք միասին։ Մենք չենք կարող անել դա ֆինանսական կարգավորումների պատճառով, շատ տխուր է, բայց դա է իրականությունը։ Սա նոր ժամանակաշրջան է»,-Լապորտայի խոսքն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։

