Logo

Լապորտան ակնարկել է Չավիի պաշտոնանկության մասին

20:48 / 18.12.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Mundo Deportivo-ին տված հարցազրույցում ակնարկել է թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի պաշտոնանկության մասին:

«Ինչ վերաբերում է Չավիի ապագային, ապա մենք միշտ ասել ենք, որ պարտությունները հետևանք են ունենալու: Եթե ընթացիկ մրցաշրջանում ակումբը տիտղոս չնվաճի, ապա ստիպված կլինենք համապատասխան որոշում կայացնել:

Բայց առայժմ մենք պայքար ենք մղում բոլոր ճակատներով, առջևում Իսպանիայի Սուպորգավաթն է և արքայական գավաթի խաղարկությունը»,- նշել է 61-ամյա ֆունկցիոները:

Հիշեցնենք, որ Լա լիգայում «Բարսելոնան» 17 տուրից հետո վաստակել է 35 միավոր և երրորդ տեղում է: Կապտանռնագույններն առաջատար «Ռեալից» հետ են 7 միավորով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա