Logo

Լապորտա. «Յամալը հանճար է, նրա հետ նոր պայմանագիրն արդեն համաձայնեցված է»

15:42 / 18.05.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան տեղեկացրել է, որ կատալոնական գրանդը թիմի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի հետ նոր պայմանագիր է համաձայնեցրել, հաղորդում է Mundo Deportivo-ն:

«Լամինի հետ նոր պայմանագիրն արդեն համաձայնեցված է, մնում է միայն պաշտոնական ստորագրումը:

Նա հանճար է, որը վայելում է «Բարսելոնայում» խաղալը: Նրա գործակալ Ժորժե Մենդեշի հետ հեշտ է բանակցելը:

«Բարսելոնայում» մենք խաղացողներին վճարում ենք նրանց կարողություններին համապատասխան: Մենք ակումբ ենք, որը լավ է վճարում: Մենք նաև ասում ենք, որ «Բարսելոնայից» լավ տեղ չկա:

Ընդամենը 17 տարեկանում Լամինն աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է, և նա այստեղ հարմարավետ է զգում, ինչպես նաև նրա ընտանիքը»,- ասել է Լապորտան:

Ավարտվող մրցաշրջանում Յամալը մասնակցել է 53 խաղի, խփել 17 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում: Իսպանացին «Բարսելոնայի» հետ դարձել է Լա լիգայի հաղթող, նվաճել Իսպանիայի Սուպերգավաթն ու Արքայական գավաթը:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ